Անձրևները կվերսկսվեն․ սպավում է՝ թաց ձյուն և քամու ուժգնացում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն››-ը։

Նշվում է, որ ապրիլի 8-9-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11…+13 աստիճան։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։