Անձրև, թաց ձյուն. տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը

Երևան քաղաքում՝
Մարտի 20-22-ն սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մարտի 20-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով։