ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Oգոստոսի 11-15-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 11-13-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 14-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-13-ին գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 11-15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-13-ն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով: