«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել է, որ անձամբ պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համատեղ ապրել։
«Եթե անձամբ իմ կարծիքն եք ուզում, ես պատրաստ չեմ ապրել ադրբեջանցիների հետ», — լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ կան մարդիկ, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ինչպես նաև ադրբեջանցիներ, որոնք ապրել են հայերի հետ։
Ղահրամանյանի խոսքով, խաղաղության նախաստորագրված որևէ համաձայնագրում կամ բանակցություններում նման հարց չի քննարկվում։




