Անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,
«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է։ Ինչպես ամենասկզբում խոստացել էի, 100 տոկոս երաշխավորում եմ արդար և օբյեկտիվ վերջնարդյունք։
Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով։ Ծանոթանալով առաջարկներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ:
Պրոֆեսիոնալ, ծանրակշիռ և անաչառ հանձնախումբը շուտով կհրապարակի մրցույթի արդյունքները, ինչից հետո լավագույն առաջարկների հեղինակներն արդարացիորեն կարժանանան պարգևների և հնարավորություն կունենան իրականություն դարձնելու իրենց գաղափարները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։
Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնող լինելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։