Անի Հակոբյանին ՔԿ են կանչել՝ Ավետիք Իշխանյանի գրառումը հավանելու համար

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանը նախօրեին իր էջում գրել է․ «Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։
«Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել։
Այսպիսի աբսուրդային իրականություն»։