«Անհրաժեշտ է շտապ կանգնեցնել քանդման աշխատանքները»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր 3-րդ օրն է ինչ ես տեսել և հասկացել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցող անփույթ, անկազմակերպ, անգրագետ ու վանդալիզմի որակմանն արժանի «վերանորոգում»։
Այս օրերին թե՛ զանգով և թե՛ հենց տեղում հանդիպել եմ բազմաթիվ հայտնի ճարտարապետների և շինարարների։
Երեկ Հուշահամալիրի մոտ ներկա եմ եղել Ճարտարապետների միության անդամների այցին ու քննարկումներին, տեսել եմ, ինչպես է Ծիծեռանակաբերդի 3 ճարտարապետներից Արթուր Թարխանայանի դուստր, ճարտարապետ, Անահիտ Թարխանյանը լացում՝ տեսնելով մույթերի ջարդված քարերը։
Այսօր տիկին Քրիստինա Վարդանյանի հետ միասին հանդիպել ենք Ծիծեռնակաբերդի մյուս ճարտարապետ Վան Ամատունու կնոջը, մոտ 3 ժամ ուսումնասիրել ճարտարապետի արխիվներն ու լսել Հուշահամալիրի ստեղծման պատմության գաղտնիքներն ու մոռացված իրականությունը։
Նկարահանել եմ անձնական 10-յակ տեսանյութեր, երեկ Ծիծեռնակաբերդում հարցազրույց եմ տվել Factor.tv-ին և ցույց տվել ամենը, այսօր՝ Ազատություն ռադիոկայանին։
Ինքս աշխարհի տարբեր երկրներում տեսել եմ միջազգային նշանակության բազմաթիվ հուշարձանների շինհրապարակներ և ռեստավրացիայի ընթացիկ գործեր։
Էս ամեն ինչը մեկտեղելով ու բոլորի կարծիքները լսելով, ուզում եմ գրել իմ կարծիքը (սա բացառապես իմ կարծիքն է).
1. Անհրաժեշտ է շտապ կանգնեցնել Ծիծեռնակաբերդի մույթերի հետ կապված ցանկացած քանդման աշխատանքները։
2. Տենդեռ շահած կազմակերպության հետ խզել մույթերի «բարեկարգման» պայմանագիրը։
3. Շտապ ձևավորել հայտնի ճարտարապետներից և շինարարներից կազմված խորհուրդ, հրավիրելով նաև Եվրոպական երկրներից հատուկ մասնագետներ, որը առաջին հերթին ճիշտ կգնահատի արդեն իսկ հասցված վնասը ու կփորձի գտնել այդ 3 մույթերը վերականգնելու ճիշտ բանաձևը։
4. Բացառել հետագայում մյուս 9 մույթերի նման ձևով «վերանորոգումը» և առաջնորդվել միայն հուշարձանների ռեստավրացիայի միջազգային (Յունեսկոյի) փորձով։
5. Հետո արդեն մինչ այս տեղի ունեց ամբողջ գործընթացին տալ իրավական ընթացք և խստագույնս պատիժ պահանջել բոլոր մեղավորների համար»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։