Անհետացած երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո տեսել են, որ եղբայրը միայնակ տուն է վերադառնում. երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդ են նշել. Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համայնքում շտաբ է ձևավորվել, քարտեզներով տեղաբաշխում են արել ու որոնողական աշխատանքներ են կազմակերպում։

Մարզպետը որևէ վարկած չմատնանշեց՝ հաշվի առնելով, որ տարբեր խոսակցություններ կան։

«Ըստ խոսակցությունների՝ երեխային տեսել են մեծ եղբոր հետ, հետո եղբորը տեսել են, որ միայնակ տուն է վերադառնում, բայց խոսակցությունները հակասական են։ Չեմ ուզում կենտրոնանանք դրանց վրա, ավելի լավ է ամբողջությամբ իրականացնենք որոնողական աշխատանքները»,- մանրամասնեց Կարեն Սարգսյանը։

Մարզպետի խոսքով՝ երեխայի ընտանիքը սոցիալապես անապահով է, համայնքի կողմից ցուցաբերվել են աջակցություններ։

Նա հերքեց տեղեկությունները, թե երեխայի անհետանալուց մեկ օր առաջ ինչ-որ միջադեպ է եղել, նրա մայրիկին ոստիկանություն են հրավիրել։

«Տեղյակ չեմ, որ մայրիկին հրավիրել են ոստիկանություն, գիտեմ, որ երեկ երեխայի մայրիկի ծննդյան օրն է եղել, ծնունդ են նշել, բայց որ ոստիկանություն տարած լինեն՝ նման տեղեկատվության չեմ տիրապետում»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16-ի սահմաններում, անհետացած երեքամյա Տիգրան Օվանեսովի որոնումներն ընթացել են գյուղի ողջ տարածքով, պետական մարմինների ու բնակչության լայն ներգրավվածությամբ։ Երեկ երեկոյան, գիշերն ու այժմ էլ շարունակվում են որոնումները, սակայն առայժմ երեխան չի հայտնաբերվել։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։