Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին անխոչընդոտ ճանապարհը (ՄԻՋԱՆՑՔԸ) տալուց հետո կտա նաև երկրորդը, երրորդը ու Սյունիքը կաջարիզացվի։ Սկզբից թուրքերը քիչ քիչ կսկսեն ճանապարհի վրա առևտրի ու սպասարկման օբեկտներ բացել ու կլցվեն Սյունիք։
Կդրվի 300,000 ադրբեջանցու Հայաստան գալու (վերադառնալու) պահանջ, որն էլ նիկոլը կիրականացնի փուլ առ փուլ։
Հաջորդը կգան Վայք ու Վայքը կդարձնեն Ազիզբեկով։
Հետո կլցվեն Վարդենիս ու Վարդենիսը կանվանափոխեն Բասարգեչար։
Այնուհետ կգան Մասիս ու Մասիսը կդառնա Զանգիբասար։
Մյուսը կլինի Աբովյանը, որը կդարձնեն Էլար։
Դե իսկ վերջում Երևանը …
Հ. Գ. Անհապաղ պետք է կանխել սպասվող արհավիրքը։ Շտապ պետք է ազատվել չարիքի իշխանությունից»։