Անգլերենի տապալված քննությունն ու ակադեմիական քաղաք կառուցողները․ Գոհար Ղումաշյան

Մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան իր էջուն գրում է․

Քանի օր է ԿԳՄՍ-ն փորձում է դուրս գալ ձախողված Անգլերենի քննության տակից։ Ամեն օր մի բան հորինելով, ծնողների հարցումներին լղոզված պատասխաններ տալով փորձում են շտկել իրավիճակը։

Սկզբում հայտարարեցին, որ կրկին քննություն կանցկացնեն նրանց համար ում թեստը սխալ էր։ Հետո դիմորդները բողոքեցին, որ իրենք էլ չեն կենտրոնացել աղմուկի ու իրարանցման պատճառով։ Հիմա էլ բոլորի համար են դրել քննություն, բայց պահպանելու են այն գնահատականը, որը ստացել են հունվարի 31-ի քննությանը։ Եթե դիմորդը ցածր ստանա, կհաշվեն նախորդ բարձր գնահատականը։
Մի խոսքով՝ տուն-տունիկ կամ տուդա-սյուդա։

ԳԹԿ-ն 30 տարի կազմում է թեստեր, բայց պարզունակ անգլերենի թեստ կազմել չկարողացավ։ Ու այս կազմակերպչական թիմով ակադեմիական քաղաք են կառուցում։

Դուք պատկերացնու՞մ եք, այդ քաղաքը ինչպես են կառուցելու։ Միլիոններ պահանջող քաղաքը այս մարդիկ են կառուցում։ Գու՞ցե թեստ գրել սովորեք։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։