ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և մեր շատ սիրելի զինծառայողներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
Անցյալում են մնացել այն ընկալումները, երբ բանակը դիտարկվում էր միայն պատերազմի համատեքստում։ Այսօր, արժևորելով զինված ուժերի կարևոր առաքելությունը, մենք այն տեսնում ենք որպես խաղաղության պահպանման, պետականության ամրապնդման և հասարակության զարգացման առանցքային հիմնասյուն, որը զարգացնելով կարող ենք առաջ շարժվել՝ կառուցելով անվտանգ, արդար և ժողովրդավարական Հայաստան։
Կրկին խոնարհվում ենք ծառայության ընթացքում զոհված մեր զինվորների հիշատակի առաջ և մեր երախտագիտությունը հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ ամրացնում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։
Փա՜ռք Հայոց բանակին,
Կեցցե՛ ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։




