Անբասիր նկարագրով բարձրաստիճան զինվորականը ՝ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու

Անբասիր նկարագրով բարձրաստիճան զինվորականը ՝ Էջմիածինի քաղաքապետի թեկնածու։
Ինչպես գիտենք , Նոյեմբերի 16-ին ,Էջմիածինցիները պատրաստվում են իրենց քաղաքապետի ընտրություններին ։
Առայժմ միայն վարկանիշային կարգով առաջադրված թեկնածուներն են գյուղից գյուղ, թաղից թաղ շրջում ու խոստանում բարեկարգ քաղաք և սահուն ասֆալտ ։
Միայն նախկին բարձրաստիճան զինվորական Արկադի Փայտյանը ,որը կգլխավորի ՝«Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակը՝ Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու համամասնական ընտրություններում, չի շտապում մեծ-մեծ խոստումներ տալ ,քանզի նա իր քաղաքի զավակն է , գիտի իր քաղաքի արժեքը , ծանոթ է իր քաղաքի բոլոր հոգսերին և իր զինվորականին բնորոշ զուսպ կեծվացքով, «Ուժ և Հավատք» կարգախոսով ՝գնում է ընտրությունների՝ աչքի առջև ունենալով քաղաքի զարգացման իր տեսլականը։ Քսան տարվա զինվորականը, որը անբասիր ծառայել է Հայկական բանակի զինված ուժերի շարքերում ,այժմ էլ պատրաստ է ազնվորեն ծառայելու իր քաղաքին և դիմակայել
ծառացած մարտահրավերներին։
Եվ ինչու հենց «Ուժ և Հավատք» ,որովհետև ըստ զինվորականի՝ուժը խորհրդանշում է մեր զինվորականների կամքն ու պատմությունը և Հավատք ,որովհետև հավատում են, որ հաղթելու են, հավատում են, որ ունենալու ենք Ուժեղ Հայրենիք՝ իր Համայն հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնով: Չէ որ Էջմիածինից են ուժ ու խիզախություն առել Ավարայրի քաջերը։ Սուրբ Էջմիածնով են ոգեշնչվել Սարդարապատի հերոսները, ուստի պիտի ուժեղացնել ու ուժեղանալ ,Վաղարշապատը դարձնելով ՝սոցիալապես կայուն, ապահով ու մշակութային արժեքներով հարուստ համայնք։
Մեծ ուշադրություն է դարձնելու բնակարանային ֆոնդի զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը, համայնքին մատուցվող ծառայությունների մատչելիությանը, կրթությանը, մշակույթի, սպորտի խթանմանը, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններին աջակցություն ցուցաբերելուն։Պատշաճ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսությանը, այդ ոլորտում մասնագետների վերապատրաստմանը։
Կարևորում է նաև զբոսաշրջությունը, որը զարգացնելու են և՛ Վաղարշապատում, և՛ գյուղական համայնքներում:
Իսկ միգուցե Էջմիածինցիները՝ ընտրություն կատարելուց առաջ գնահատե՞ն իրենց կողքին ՝հավասարը հավասարին ապրող ,իրենց մտահոգություններով մտահոգված , իրենց երազած քաղաքն ունենալու նույն ազնիվ մղումներով առաջնորդվող իրենց համաքաղաքացուն տեսնել քաղաքապետի պաշտոնում ։
Ճանաչենք , վստահենք մեր կողքին ապրող Մեծ ու համեստագույն մարդկանց ։
Նյութի աղբյուր՝ MVK BLOG

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։