Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սամվել Շահրամանյանի՝ ԼՂՀ-ն լուծարելու հրամանագրի հետ կապված, գոնե մենք՝ հետազոտողներս, որ չունենք ներքաղաքական օրակարգ, պետք է ազնիվ լինենք և գրենք հետևյալը.
ա/ Ադրբեջանի դեմ դիմաց միայնակ մնացած Արցախին պարտադրվել է այդ հրամանագիրը Եվլախում,
բ/ Այդ հրամանագիրն է եղել երաշխիքը, որ Ադրբեջանը թույլ է տալու Արցախի բնակչությանը հեռանալ սեփական տներից,
գ./ Այդ հրամանագրի և մյուս մանրամասների մասին ամենօրյա ռեժիմով տեղեկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,
դ/ իշխանական քարոզչությունն այնպես է ներկայացնում, կարծես Շահրամանյանն իր ցանկությամբ է ստորագրել հրամանագիրը,
ե/ անբարոյականություն է Արցախին և հատկապես արցախյան բանակին ու ժողովրդին մեղադրել Ադրբեջանի դեմ իբր չկռվելու համար. Ալիևը բազում անգամ ստորացրել է ձեզ, ձեն չեք հանել, հարյուր հազարանոց Արցախը ի՞նչ պիտի աներ տասը միլիոնանոց Ադրբեջանի դեմ:
Բայց պետք է ասել նաև՝ Հայաստանի ընդդիմությունը, մանավորապես ՀՀ նախկին նախագահներից առնվազն մեկը իր գործողություններով ՀՀ և Արցախի այդ պահին գործող ռազմաքաղաքական ղեկավարության հետ պատասխանատու է այս արհավիրքի հարցում»։