Ամուսնուս ձախ աչքը չի տեսնում, ծնnտն ու կnղերը կnտրված են. Կադաստրի նախկին աշխատակից

Ամուսնուս 2 աչքը վնասվել է, կոչվում է՝ աչքի 2-րդ կարգի կանտուզիա, ձախ աչքը ընդհանրպես չի տեսնում, տեսողությունից զրկվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը, որի պնդմամբ՝ ամուսնուն 40-50 հոգով դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի պատվերով:

Կնոջ խոսքով՝ բացի աչքի վնասվածքից, ամուսնու մոտ մարմնի տարբեր հատվածներում առկա են կոտրվածքներ, մի շարք սալջարդեր, քերծվածքներ:

«Հետազոտության պատասխանը եկավ, որ այստոսկրը երկու կողմից բեկորային կոտրվածք ունի, որը հնարավոր չէ առանց վիրահատության վերականգնել: Նաև կողոսկրերն են կոտրված, 5 կողոսկր: Պատկերացնում եք չէ՞, թե դա ինչ է: Անընդհատ անշարժ պառկած է ցավազրկողների տակ»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ բացի պատասխանատվության ենթարկվելուց, ծեծի ենթարկածներն ու պատվիրատուն պետք է փոխհատուցեն առողջությանը պատճառված վնասը:

«Պետք է պատասխանատվության ենթարկվեն, թե՛ պատժի ձևով, թե՛ ամուսնուս հնարավոր վիրահատության ծախսերը հոգալով: Ուզում եմ նաև անդրադառնալ ֆեյք էջերից իմ և ընտանիքիս անդամների հասցեին վիրավորական մեկնաբանություններին: Ես լրատվամիջոցներին դիմել եմ, որպեսզի ընտանիքս պաշտպանեմ: Եվ հետո, երբ նայում ես մեկնաբանություններին, հասկանում ես, որ դրանք ֆեյք օգտատերեր են, որոնք ուղղորդվում են կոնկրետ մի տեղից»,- եզրափակեց ծեծի ենթարկված տղամարդու կինը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրակի օրը՝ սեպտեմբերի 14-ին, դաժան ծեծի է ենթարկվել մոտ 50-ամյա տղամարդ, որը գնացել էր Կադաստրի կոմիտե իր կնոջն աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:

Դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Տղամարդը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ և մասնակցել է շուրջ 40-50 մարդ։

ՆԳՆ-ից կատարվածի վերաբերյալ հայտնել էին հետեւյալը. «Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։

Ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ»։

Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ դեպքի առթիվ վարույթ հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործոթյունը) և 191-րդ հովածի 2- րդ մասի 5-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը):

Կատարվում է նախաքննություն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։