Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրում և այժմ գտնվում է կոմայի մեջ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է նրա կինը՝ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Չէի ուզում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ։ Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։ Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ նշելով, որ հիվանդանոցում գտնվելու պատճառով չի կարողանում ակտիվ լինել սոցցանցերում։ «Տիգրանի մայրը, ինչպես նաև իմ մայրը, մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակ, որը երկու տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին:
Ես համարձակվում եմ խնդրել նրանց, ովքեր սիրում են Տիգրանին, որ աղոթեն նրա համար»,- գրել է Սիմոնյանը։