Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը. Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․

«Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել՝ նկրտելով մոլորեցնել հավատավոր ժողովրդին եւ խժդժություններ հրահրել:

Եվ այս անգամ թեման՝ Հայոց Եկեղեցու անվանումն է:

Թող ամենքին, եւս առավել Հայոց Եկեղեցու պատմությանն ու վարդապետությանն անգետներին եւ միտումնավոր տգիտացյալներին, հայտնի ու լսելի լինեն մեր Սուրբ Եկեղեցու անզուգական աստվածաբան եւ պատմաբան երանաշնորհ Տ. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի կոթողային աշխատության տիտղոսաթերթի խորագիրը եւ այդ գիտական գործի «Նախագիտելիք»-ի հետեւյալ տողերը:

Տակավին շա՜տ այլ վկայություններ կան, որոնք կարող են խորտակել այս հերթական եղկելի սուտն ու զրպարտությունը, սակայն Օրմանյանական այս, հիրավի, հուժկու «ապտակը» լիովին բավարար է ընդդեմ Հայոց Եկեղեցու ասպատակածներին:

Ամո՛թ է, հազա՛ր ամոթ, որ մթագնած բանականությամբ տրվել եք այս արկածախնդրությանը՝ ընդմիշտ զարնվելով Հայաստանյայց Ընդհանրական Առաքելական Ուղղափառ եւ Սուրբ Եկեղեցու աստվածային ճշմարտության ու արդարության վեմին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։