ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց. նա տնային կալանքի տակ է

«Արմլուրը» գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանքը։ Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա փաստաբան Գեղամ Հակոբյանից․ վերջինս հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ հայտնել չի կարող։

Հայտնել էինք, որ անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբոր ձերբակալման դեպքով։ Նարեկ Մկրտչյանի եղբայրը երեկվա դրությամբ շարունակում էր մնալ ձերբակալված։ Քննչական կոմիտեն որոշում պետք է կայացնի, եւ ահա՝ կայացրեց։

ԱԱԾ-ն Փարաքարում հավաքագրման գործընթացում է ներգրավված եղել։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր անվան շուրջ ապօրինի զենքի գործով օպերատիվ տվյալներ են ստացվել, որոնք եղել են բավականին ուշագրավ։

Պարզվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի մեքենայից փախուստի դիմած անձը Փարաքարի բնակիչ Հրանտ Սարգսյանն է, որին իրավապահները դեռ փնտրում են»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։