ԱՄՆ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Խազար Իբրահիմը և Նարեկ Մկրտչյանը մասնակցել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնությանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը (USACC):
Նշվում է, որ պալատի կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանները, ինչպես նաև ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և բիզնեսի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «TRIPP» նախաձեռնության դերը տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և «Միջին միջանցքի» երկայնքով ԱՄՆ կայուն տնտեսական ներկայության հաստատման գործում։




