Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը։
Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օնջյու Քեչելին, փոխանցում է Anadolu-ն։

«Նոյեմբերի 12-ի երեկոյան Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում, Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները և առաջընթացը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում»,- ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։