ԱՄՆ պետքարտուղարը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ի թիվս այլ թեմաների՝ քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման հարցը:

Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Բարոն, ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության, նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը:

Մարկո Ռուբիոն և աԺան-Նոել Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։