ԱՄՆ պետքարտուղարը՝ երկու նախագահների հանդիպման մասին

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու, բայց երկու նախագահների հանդիպումը Ալյասկայում արդեն առաջընթաց է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց առաջընթաց ենք գրանցել»,-ասել է Ռուբիոն ռուսական «Առաջին ալիքի» թղթակցին տված մեկնաբանության մեջ:

Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք դա խթան է խաղաղության գործընթացի համար, Ռուբիոն պատասխանել է, որ ամերիկյան կողմը դրա հույսն ունի:

«Մենք կտեսնենք, հուսանք, շուտով»,- հավելել Է Ռուբիոն՝ մեկնաբանելով այն հարցը, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։