ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին չայցելել Հայաստանի սահմանամերձ շրջաններ

Արևելքից Թուրքիայի, իսկ հարավից՝ Իրանի հետ սահմանակից Հայաստանը վերջին մեկուկես տասնամյակում զգալի աճ է գրանցել զբոսաշրջության ոլորտում, գրում է The Street-ը։

Նշվում է, որ զբոսաշրջիկների մեծամասնությունը գալիս է Ռուսաստանից և Իրանից, սակայն վերջերս աճել է ԱՄՆ-ից և արևմտյան այլ երկրներից ճանապարհորդների թիվը։ Ամենահայտնի ուղղություններն են երկրի մայրաքաղաք Երևանը, որը նաև անվանում են «վարդագույն քաղաք»՝ շատ շենքերի կառուցման համար օգտագործված վարդագույն տուֆի պատճառով։ Բացի այդ, զբոսաշրջիկները ցանկանում են տեսնել նաև բնական տեսարժան վայրերը՝ Սևանա լիճը և «Քարերի սիմֆոնիան»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը թարմացրել է Հայաստանի համար ճանապարհորդական նախազգուշացումները՝ խորհուրդ տալով խուսափել սահմանամերձ գոտիներից։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը դասվում է «երկրորդ մակարդակին» և զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է համարվում։ Պետդեպարտամենտը պահպանել է «բարձրացված զգուշության» մակարդակը, որում ներառված են նաև Ֆրանսիան, Իտալիան և Թաիլանդը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները հաստատել են, որ որոշ շրջաններում «ռիսկերն ավելի բարձր են»։

Հատուկ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանին սահմանակից տարածքները, քանի որ «տարածաշրջանում կարող են նոր ռազմական գործողություններ տեղի ունենալ»։ Հայաստանում պաշտոնական գործերով գտնվող ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է այցելել՝ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսից արևելք ընկած տարածք, Սյունիքի մարզում՝ Գորիսից արևելք ընկած տարածք և նույն մարզում Կապանից հարավ ընկած տարածք։

Անձնական նպատակներ ունեցող ճանապարհորդներին խստիվ խորհուրդ է տրվում խուսափել այս վայրերից։ «Երասխ գյուղով ճանապարհորդելը թույլատրվում է, բայց կանգառ անելն արգելվում է», — ասվում է վերջերս հրապարակված հուշագրում։

Նշվում է, որ անցյալում հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել ռազմական գործողություններ և զինված հակամարտության վերաբերյալ հավանականությունը մնում է։

«Զգուշացե՛ք հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող ճանապարհներին։ Որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանը՝ առանց նախազգուշացման։ Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակվել իշխանությունների կողմից առանց նախնական ծանուցման։ ԱՄՆ դեսպանատունն արգելում է իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտությունից զուր այցելել սահմանամերձ տարածքներ, ինչպես նաև Հայաստանի այլ տարածքներ, որոնք նշված են այս զգուշացման մեջ»։

Ադրբեջանը, որը վերջին տարիներին նույնպես զգալի աճ է գրանցել արևմտյան երկրներից ժամանող զբոսաշրջիկների թվով, նույնպես դասվում է «երկրորդ մակարդակին»։ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին «բարձր զգուշություն ցուցաբերել» ամբողջ երկրում և «չճանապարհորդել» Հայաստանին սահմանակից շրջաններ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։