ԱՄՆ-ն պետք է կոչ անի հայ պատшնդների ազատ արձակում, ադրբեջանական զորքերի դուրս բերում ՀՀ տարածքից. սենատոր Շիֆ

Պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ հայ ռազմագերիներն ազատ արձակվեն. այս մասին X-ում գրել է ԱՄՆ Սենատի անդամ Ադամ Շիֆը:

«Գլենդեյլի հայ համայնքի կողքին կանգնած՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք պետք է ընդդիմանանք Ադրբեջանի շարունակական ագրեսիային և պնդենք, որ ազատ արձակվեն հայ ռազմագերիներы։ Եվ մենք պետք է արդարություն պահանջենք», — գրել է քաղաքական գործիչն ու կից լուսանկար հրապարակել Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունից։

Ինչպես նշում է Asbarez-ը, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ սենատորը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձն Արցախ և ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման և պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։

«Միացյալ Նահանգները նաև պետք է կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից, ազատ արձակել ռազմագերիներին, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, միջազգային մոնիտորինգը պահպանի Հայաստանի սահմաններին և ապահովի Հայաստանին անվտանգության աջակցություն», — նշված է նրա հայտարարությունում:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։