ԱՄՆ-ն կրճատում է «Ազատություն ռադիոկայանի» և «Ամերիկայի ձայնի» գործառույթները․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրենք է ստորագրել բյուրոկրատիայի դեմ պայքարի համար մի քանի գերատեսչությունների աշխատակիցների գործառույթների եւ աշխատանքի առավելագույն կրճատման մասին։ Որոնց թվում նշված է գլոբալ մեդիայի հարցերով ԱՄՆ կառավարական գործակալությունը, որը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» եւ «Ամերիկայի ձայնը»։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել Է Սպիտակ տան կայքում:

Օրինագծի համաձայն՝ որոշ պետական կազմակերպություններ պետք է կրճատեն իրենց գործառույթներն ու աշխատակիցների գործունեությունը՝ հասցնելով օրենքով թույլատրելի նվազագույն մակարդակի:

«Հետևյալ պետական մարմինների ոչ պաշտոնական բաղադրիչներն ու գործառույթները պետք է վերացվեն գործող օրենսդրությանը համապատասխան առավելագույն չափով։ Այդպիսի մարմինները պետք է կրճատեն իրենց կանոնադրական գործառույթներն և հարակից անձնակազմի գործունեությունը՝ հասցնելով օրենքով պահանջվող նվազագույն մակարդակի», — ասվում է օրենքի տեքստում:

Նման գերատեսչությունների ցանկում ներառվել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են գլոբալ մեդիայի գործակալությունը, միջնորդության և հաշտեցման Դաշնային ծառայությունը, փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը, անօթևանների հարցերով միջգերատեսչական խորհուրդը և այլն:

Օրենքի շրջանակներում կազմակերպություններն իրենց ստորաբաժանումների գործառույթների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն մեկ շաբաթ անց: