Search
Close this search box.

ԱՄՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին

Բեյրութում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Լիբանանը՝ օգտվելով ցանկացած հասանելի ավիաչվերթից:

«Մենք կոչ ենք անում նրանց, ովքեր ցանկանում են լքել Լիբանանը, ամրագրել իրենց հասանելի ցանկացած տոմս, նույնիսկ եթե այդ չվերթն անմիջապես չի թռչում կամ առավել նախընտրելի ուղղությամբ չէ: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք տուն վերադառնալու համար միջոցներ չունեն, կարող են դիմել դեսպանատուն՝ հայրենադարձության վարկերի տեսքով ֆինանսական օգնություն ստանալու համար»,-ասված է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ չնայած բազմաթիվ չվերթերի չեղարկմանը, դեռ վաճառվող տոմսեր կան, ընդ որում՝ քաղաքացիները չպետք է հույսը դնեն ԱՄՆ զինված ուժերի կողմից տարհանման վրա, ինչին վերջիններս շատ հազվադեպ են դիմում:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը դատապարտել է իսրայելական ավիահարվածը. հայտարարություն

«Մենք խորհուրդ ենք տալիս ԱՄՆ-ի այն քաղաքացիներին, որոնք որոշել են չլքել Լիբանանը, գործողությունների ծրագիր պատրաստել արտակարգ իրավիճակի դեպքում և պատրաստ լինել երկար ժամանակ մնալ թաքստոցում»,-ասված է հայտարարության մեջ: