ԱՄՆ–ն հետաքրքրված է ճանապարհների արտապատվիրակմամբ. Փաշինյանը հաստատեց լուրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի ճանապարհների արտապատվիրակմամբ։ Նա այդ մասին ասաց ասուլիսի ժամանակ։
Օրեր առաջ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
«ԱՄՆ–ն հետաքրքրվա՞ծ է ճանապարհների արտապատվիրակմամբ, այո՛, հետաքրքրված է, և հայկական կողմն էլ է հետաքրքրված նրանց մոտեցմամբ։ Միայն ԱՄՆ–ն չէ, որ հետաքրքրված է, այլ նաև ԵՄ–ն էլ է հետաքրքրված։ Մենք հետաքրքրվա՞ծ ենք ԵՄ–ի հետաքրքրվածությամբ, այո՛, հետաքրքրված ենք»,– նշեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` հիմա արտապատվիրակման առաջարկն ամերիկյան է, ՀՀ իշխանությունները քննարկում են ու հետաքրքրված են։
«Կարո՞ղ եմ ասել, որ մենք այս պահին համաձայնություն ունենք, չեմ կարող ասել, կարո՞ղ է լինել համաձայնություն, կարող է։ Հենց լինի, այդ մասին կիմանաք, սակայն մենյուն, բովանդակությունը սա է»,– հավելեց Փաշինյանը։
Նա նշեց, որ Չինաստանը ևս ունի հետաքրքրվածություն։
«Բարեբախտաբար, ՀՀ–ն ունի ներդրումային հետաքրքրություն, որը պետք է ճիշտ կառավարել ու հնարավորություններն օգտագործել»,– ընդգծեց ՀՀ վարչապետը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։