ԱՄՆ-ն հայտարարել է թե որ դեպքում կաջակցի Զելենսկուն

ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, եթե նա ցանկանա խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, Սպիտակ տունը մտադիր չէ Զելենսկիին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների համար ժամկետներ սահմանել։

Ավելի վաղ Զելենսկին Բուդապեշտում կայացած գագաթնաժողովում ասել էր, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցությունների կազմակերպման հարցում իր դաշնակիցների օգնության կարիքը չունի և մտադիր է ինքնուրույն որոշել, թե երբ դրանք կսկսվեն։

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների՝ Ստամբուլի համաձայնագրի հիման վրա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։