Ռուսաստանն իր պատմական և բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ արևմտյան երկրներն օգտագործում են մեր ձեռքբերումները միայն տարածաշրջան «ներթափանցելու» համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դժվար է գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նշանակությունը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դերը, չկարողացան նոր բան գտնել, նրանք օգտագործեցին մեր լուծումները, բայց խեղաթյուրեցին դրանք՝ հույս ունենալով խաղաղության գործընթացը գրանցել իրենց վրա։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել ՌԴ–ին` Իրանի և Թուրքիայի հետ միասին, ստեղծել լարվածության ևս մեկ օջախ, նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»,– նշել է Զախարովան։