ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչև նոյեմբերի 27-ը կստորագրի Վաշինգթոնի առաջարկած ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը, հաղորդում է Financial Times-ը՝ հղում կատարելով ուկրաինացի պաշտոնյաներին։
«Ամերիկացի պաշտոնյաները ակնկալում են, որ Զելենսկին համաձայնագիրը կստորագրի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, որպեսզի այս ամսվա վերջին այն ներկայացվի Մոսկվայում և ավարտվի (կարգավորման — խմբ.) գործընթացը դեկտեմբերի սկզբին»,- նշվում է հոդվածում։




