ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրը

ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են «Գրին քարտի խաղարկության» ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության մեջ կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։ ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։

«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել բազմազանության վիզաների (DV1) ծրագիրը, որ ամերիկացիներն այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից», — գրել է Նոեմը՝ X սոցիալական ցանցում։

Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանի կրակոցների հեղինակ Կլաուդիո Նևիս Վալենտին 2017 թվականին ԱՄՆ է մուտք գործել այդ ծրագրի միջոցով և ստացել է կանաչ քարտ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։