ԱՄՆ-ի հետ նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ: Այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում ընդունվեց հռչակագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրման մասին։ Երևանը նաև համաձայնել է համագործակցել Վաշինգտոնի և այլ կողմերի հետ՝ ստեղծելու «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է Հայաստանի տարածքով Ադրբեջանի Հանրապետության կապը Նախիջևանի հետ։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։