ԱՄՆ-ի և Ադրբեջանի հետ ստորագրված փաստաթղթերի իրականացման համար աշխատանքային խմբեր կստեղծվեն. նախարար Դավիթ Խուդաթյան

Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու համար մոտ ապագայում կսկսվեն աշխատանքային գործընթացներ, կստեղծվեն աշխատանքային խմբեր, և այդ պահից սկսած, եթե անհրաժեշտություն լինի լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել, Կառավարությունը անպայման կտրամադրի այն։ Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա բացատրեց, որ կառավարությունը կտրամադրի նաև լրացուցիչ տեղեկատվություն աշխատանքային խմբերի ձևաչափի վերաբերյալ։ Պաշտոնյան վստահեցրեց, որ աշխատանքային խմբերի ձևավորումը երկար չի տևի։

Երբ նախարարին խնդրեցին մանրամասներ տրամադրել և պարզաբանել, թե արդյոք ադրբեջանցիները կհանդիպեն հայ սահմանապահների հետ՝ Հայաստանի տարածքով անցնելիս, նախարարը պատասխանեց, որ այս պահին տրամադրվել է այնքան տեղեկատվություն, որքան անհրաժեշտ է համարվել։ «Այս պահին ես ավելացնելու ոչինչ չունեմ», — նշեց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։