Հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 79-ամյակին, Միացյալ Նահանգներում նախատեսված են բողոքի ցույցեր երկրի առաջնորդի վարած քաղաքականության դեմ։
Այս մասին հայտնել է ABC7 հեռուստաալիքը։
Բողոքի ցույցերը կազմակերպվում են «Մերժիր ֆաշիզմը» շարժման կողմից, որի մասնակիցները պահանջում են Թրամփի հրաժարականը։ Հանրահավաքները կանցկացվեն No Kings Day / «Ոչ մի թագավորի օր»/ կարգախոսի ներքո և կկազմակերպվեն ամբողջ երկրում՝ բնակչության ուշադրությունը ԱՄՆ բանակի 250-ամյակի տոնակատարություններից, այդ թվում՝ Վաշինգտոնում կայանալիք ռազմական շքերթից շեղելու նպատակով։
Ակտիվիստները պնդում են, որ Թրամփը «խաթարում է օրենքի գերակայությունը» և քննադատում են նրա վարչակազմին միգրանտների զանգվածային արտաքսման քաղաքականության համար։
Նրանց կարծիքով, նախագահի գործողությունները խախտում են միգրանտների իրավունքները և սպառնալիք են ներկայացնում երկրի ժողովրդավարական արժեքներին։