«Ամենատխուրն այն է, որ Բայդենն իրեն ներում չի շնորհել»․ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ մինչև պաշտոնը լքելը Ջո Բայդենն ինքն իրեն ներում չի շնորհել։

«Նա բոլորին ներում է շնորհել: Բայց ամենազավեշտալին, կամ թերևս ամենատխուրն այն է, որ նա իրեն ներում չի շնորհել: Բայց եթե ուշադիր նայենք, ամեն ինչ նրա հետ է կապված»,- ասել է Թրամփը:

Միաժամանակ Թրամփը չի բացառել, որ Կոնգրեսը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի նկատմամբ։

Հունվարի 20-ին հայտնի դարձավ, որ Բայդենը կանխարգելիչ կերպով ներում է շնորհել մի քանի մարդկանց, որոնց Թրամփը սպառնացել էր քրեական պատասխանատվության ենթարկել, այդ թվում իր ընտանիքի անդամներին, իսկ դեկտեմբերին՝ իր որդուն։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։