Ամեն պահ կարող է տեղի ունենալ ներքին պայթյուն․ Ռուբեն Մխիթարյան

«Որքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան նրանք գնում են ոչ ադեկվատ գործողությունների», — լրագրողների հետ զրույցում ընդգծել է հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու, հոգևոր սպասավորների դեմ սկսված արշավին, ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանքին, քաղաքական մյուս հետապնդումներին։

Իշխանությունների նպատակն է՝ վերարտադրվել ամեն գնով, շեշտել է Ռուբեն Մխիթարյանը։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա հայ ժողովուրդը հույս է դրել, հույս է դնում ու հույս է դնելու՝ ապագայում, ուստի շատ երկար մտածել պետք չէ՝ հասկանալու համար, որ մարդը, որը փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս այս երկրում՝ միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա, պատկերացնելով նրա հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արածը, պարզ է, որ նա առաջնային թիրախ էր դառնալու, և բոլորս էլ տեսնում ենք, որ իշխանությունը մի միլիմետր անգամ չի նահանջում իր բռնապետական դիրքից»,- ասել է Մխիթարյանը։

Չնայած սրան՝ հասարակական ընդվզումը կարող է փոխել իշխանության պլանները, կարծիք է հայտնել Ռուբեն Մխիթարյանը։

«Գործընթացներն այնպիսի արագությամբ են զարգանում, որ ամեն օր, ամեն պահ Հայաստանում կարող է տեղի ունենալ ներքին ընդվզում, ներքին պայթյուն։

Իսկ եթե գործը գա, հասնի ընտրություններին, հավաքական ընդդիմությունը ամեն ինչ պետք է անի, որ ընտրությունների արդյունքներով հնարավոր լինի իշխանություն ձևավորել»,- ասել է նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։