Ամեն մարդ իր տեղում, իր գործը պետք է կատարի. Ավինյանը՝ Վեհափառին հեռացնելու խմբին իր միանալու մասին

Կեղծավորության և այսպես ասած, արհեստականության մեջ ապրելը շատ սխալ է, որոշ դեպքերում որոշ ճշմարտություններ պետք է բարձրաձայնվեն և այդ ճշմարտությունների հետևից նաև պետք է գնալ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ, մասնավորապես Վեհափառին հեռացնելու հարցի հետ կապված:

«Ինչի վրա շատ երկար ժամանակ աչք է փակվում որոշ հանգամանքներից ելնելով՝ վաղ թե ուշ այդ արհեստականությանն ու կեղծավորությանը, այո՛, պետք է վերջ տալ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ միանալո՞ւ է Փաշինյանի ասած այն խմբին, որը Վեհափառին պետք է հեռացնի, Ավինյանն ասաց. «Ես կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում, իր գործը պետք է կատարի»:

Հարցին էլ՝ Սամվել Կարապետյանի պաստառներն ինչո՞ւ են հեռացնում, դա քաղաքական որոշո՞ւմ է, նա ասաց. «Դա ընդամենն օրինականության պահպանման խնդիր է, բայց այնուամենայնիվ, որոշ առումով, հասկանալով նաև ընտանիքի դրությունը, կան տեղեր, որ մենք չենք մոտեցել: Ընդհանուր առմամբ, հետևյալն ասեմ՝ այդ գործընթացը, որ իրականացվել է, ոչ այդքան օրինական գործընթաց է»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։