ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փարիզ 2024-ը սկսել է իր ոգևորիչ ընթացքը, և մեր օլիմպիական թիմերն արդեն միացել են պայքարին։ Մեր մարզիկները, մարզիչները գտնվում են լավ, մարտական տրամադրության մեջ։ Թիմերում լավ աշխատանքային մթնոլորտ է։ ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ ես մշտական կապի մեջ եմ մեր պատվիրակության հետ, նրան օրը մի քանի անգամ զեկուցում և ներկայացնում ենք ընթացքը, ծագող բոլոր հարցերն արագ լուծվում են։
Զգացվում է Ֆրանսիայի մեծ և ազդեցիկ հայկական համայնքի ոգևորիչ ներկայությունը, մեր թիմերին աջակցելու և օգտակար լինելու պատրաստակամությունը։
Ամեն ինչ գնում է իր հունով, մենք ունենք իսկապես ուժեղ թիմ, պրոֆեսիոնալ ու հայրենասեր մարզիկներ, մարզիչներ, թիմի համար ցավող, միասնական հայություն, նաև՝ բազմաթիվ այլազգի երկրպագուներ։ Բոլորս սպասում ենք մեր մարզիկների վճռորոշ մրցելույթներին։