«Ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը». Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Լոռու մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի կանանց խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական զարգացումների, հասարակական խնդիրների և կուսակցության գործունեության ընթացքի վերաբերյալ հարցեր։ Քննարկումների հիմնական թեման, սակայն, վերաբերել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և գործող վարչախմբի կողմից իրականացվող հետապնդումներին։

Արթուր Վանեցյանը ներկայացրել է իր հստակ դիրքորոշումը՝ շեշտելով եկեղեցու դերի կարևորությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։

«Մեր առանձնահատկությունն այլ ազգերից մեր լեզուն և մեր Եկեղեցին է, և մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը»,-ընդգծել է Արթուր Վանեցյանը։

Արցախցիների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հարցեր նույնպես հնչել են:

Արթուր Վանեցյանը հստակ ներկայացրել է այն ճանապարհային քարտեզը, որով առաջնորդվելու պարագայում Արցախի մեր հայրենակիցների բնակարանային խնդիրներն ամբողջությամբ հնարավոր կլինի լուծել։ Դա իրականացնելու համար, ըստ նրա, նախ պետք է ազատվել գործող վարչախմբից։

Վանաձորցի կանայք վստահություն և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ներգրավվածությունը հասարակական, հանրային և քաղաքական գործընթացներում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։