«Ամբողջ գետը ստուգելով փնտրում են»․ Մարմարիկի վարչական ղեկավար

Հարազատներն ու փրկարարները երեկվանից փնտրում են 2 տարեկան Տիգրանին: Մարմարիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Քարամյանն «Իրավաբան»-ին հայտնել է, որ որոնողական աշխատանքներով այժմ զբաղվում է Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը․ «Ողջ գետը ստուգելով փնտրում են»։

«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմել էր ազգականներից մեկը:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։