ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացումը ռազմական հանցագործություն չի համարում և մտահոգություն չի հայտնում այդ կապակցությամբ:
«Իսկական ռազմական հանցագործություն է թույլ տալ, որ անառողջ երկիրը՝ խելահեղ առաջնորդությամբ միջուկային զենք ունենա:
Ամբողջ երկիրը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել հենց վաղը։
Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ Թեհրանը միջուկային զենք մշակելու հնարավորություններ չունի»,-ասել է նա։





