Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով մսի, մսամթերքի սպառման ծավալները, ինչպես նաև անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում գործող սպանդանոցներում:
Կստուգվի, թե՝
. արդյո՞ք սպանդանոց բերված մթերատու կենդանիները ենթարկվում են նախասպանդային անասնաբուժասանիտարական զննման,
. արդյո՞ք իրականացնում է գործիքների, սարքավորումների և արտադրական հատուկ համազգեստի համապատասխան սանիտարական ախտահանում,
. արդյո՞ք աշխատակիցները ենթարկվել են պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և ունեն սանիտարական գրքույկ,
. արդյո՞ք բոլոր տեսակների մթերատու կենդանիների մսեղիքի մաքրամշակման ընթացքում հեռացվում են կապտուկները, արյունազեղումները և աղտոտված հատվածները,
. արդյո՞ք սպանդից հետո մսեղիքը, թռչնի ներքին օրգանները և սպանդային այլ մթերքները ենթարկվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության,
. արդյո՞ք սպանդից հետո մթերատու կենդանիների մոտ հիվանդությունների հայտնաբերման դեպքում մսեղիքի վրա դրվում է անասնաբուժական կնիք, որը վկայում է դրա վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին,
. արդյո՞ք մսի դրոշմակնքման համար օգտագործվում են թույլատրելի ներկանյութեր,
. արդյո՞ք սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցն ունի սանիտարական անձնագիր:
Նշվում է, որ արձանագրված արդյունքները կհրապարակվեն:




