Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով

Հարգելի ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մետրոպոլիտենը:

«Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2025 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։

Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։