«Ամաչում եմ, որ դուք դեռ ԵՊՀ ռեկտորն եք»․ Խաչիկ Աբաջյան

ԵՊՀ ուսխորհրդի նախկին նախագահ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բառացիորեն րոպեներ առաջ տեղեկացա, որ հուլիսի 11-ից (2 օրից) ազատվում եմ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրենի պաշտոնից։
Այն, ինչ գրված է այս խայտառակ, անգրագետ ծանուցման մեջ, որևէ կապ չունի իրավականության և աշխատանքային իրավունքի հետ։
2 օր առաջ մարդուն տեղեկացնել, որ նա աշխատանքից ազատված է, կարող էր անել միայն ԵՊՀ այսօրվա ադմինիստրացիան։
Ընդ որում՝ նշված որևէ հոդված կամ դատարանի որոշում չի ենթադրում այն, ինչ անհաջող կերպով փորձել են «հիմնավորել» այս ծանուցման մեջ։
Առաջիկայում հանգամանորեն անդրադառնալու եմ այս գործընթացին՝ բացելով բոլոր փակագծերը։
Պարո՛ն Հովհաննիսյան, ամաչում եմ, որ Դուք ԵՊՀ ռեկտորն եք (դեռ)։ «Ես կապ չունեմ, ինձ ստիպում են» խոսքերը ոչ միայն չեն թոթափում Ձեր պատասխանատվությունը, այլև խորացնում են իմ ամոթի զգացումը։
Հ.գ. Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ սա սկիզբն է, առաջիկայում ԵՊՀ-ում տեղի են ունենալու աննախադեպ իրադարձություններ։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։