Դիտարկմանը, որ Ալիևը հայաստանյան տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանն անվանել է Գյոյչա, նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, բայց եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Այս մասին, Բաքվից վերադառնալուց հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասել է հայաստանյան քաղհաարակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով՝ Ալիևն ասել է, որ կա քարտեզ ռուսական կայսրության, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա, և, որ այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա:
«Կան քարտեզներ, որոնց վրա գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, քարտեզ, որտեղ գրված է միայն Սևան»,-նշել է Քոչինյանը։
Հիշեցնենք՝ նոկեմբերի 21-ին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչներ էին մեկնել են Բաքու:
Բաքու ժամանած ներկայացուցիչներն էին Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 22-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ. հարաբերությունների կարգավորման համատեքստում սա պատասխան այց է:




