168-ը գրում է․ Հունիսի 24-ին ՀՀ իշխանությունները շրջանառության մեջ դրեցին ընդդիմության «հեղաշրջման» պլանը: Իսկ արդեն հունիսի 25-ի առավոտյան իրավապահները գործողություններ սկսեցին «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի կեցավայրում, շարժման աջակիցների, ինչպես նաև՝ ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններում և տներում, ինչՆ իր «իրավական» շարունակությունն ունեցավ և դեռ կունենա:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նախ հաղորդագրություն տարածեց, որ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
Հետո արդեն Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը շատ չանցած հրապարակեց «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների «ձայնագրությունները», որոնց հետ կապված դեռ հարցեր կան, իսկ դրանից հետո էլ Քննչական կոմիտեն հանրայնացրեց «հանցավոր խմբի» ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերված առարկաներ և իրեր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո խոսել է ՀՀ-ում «ռևանշիստական ուժերի» բացառման մասին, ինչպիսին Ալիևը համարում է ՀՀ նախկին նախագահներին և նրանց գաղափարակիցներին, Հայ Առաքելական Եկեղեցին, որոշ զինվորականների, դեռ մի կողմ ենք դնում Հայաստանի՝ ուժեղ զինված ուժեր ունենալու «վտանգը» Ադրբեջանի համար:
Եվ մի առիթով Բաքվի բռնապետը նույնիսկ հստակ պահանջ է դրել Նիկոլ Փաշինյանի առաջ՝ կամ նա խաղաղության օրակարգին վնասող «ռևանշիստական ուժերի» հարցերը կլուծի, կամ՝ դա կանի ինքը:
Ու, բնականաբար, այն, ինչ առավոտից տեղի է ունենում Փաշինյանի ընդդիմախոսների նկատմամբ, պետք է ոգևորությամբ ընդունվեր Ադրբեջանում:
Ադրբեջանական քարոզչամեքենան չի էլ թաքցրել, որ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդումների և բռնաճնշումների ենթարկվողներին Ադրբեջանը և Թուրքիան համարում են իրենց թշնամիները ևս:
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում