Ալիևը կարգադրել է 2 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային մարդասիրական օգնությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է կարգադրություն, որով երկրի էներգետիկայի նախարարությունը 2 միլիոն դոլար է հատկացրել՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահի կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում մարդասիրական օգնության կարգով արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահը որոշում է կայացրել, որով երկրի էներգետիկայի նախարարությունը 1 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Այս միջոցները նախատեսված են եղել Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումներ գնելու և Ուկրաինա ուղարկելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։