«Ալիևը հայ հասարակությանն անվանում է «hիվանդ»․ ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ ««Այս [հայ] հասարակությունն հիվանդ է, և ես սա բացահայտ ասում եմ»։ Սա Ալիևն ասել է օգոստոսի 21-ի իր ելույթում, ի շարս այս թշնամական ու ագրեսիվ արտահայտությունների։ Դրանից անցել է չորս օր և ՀՀ ԱԳՆ-ն ոչինչ չունի ասելու այս արտահայտության ու հայ ժողովրդի, հայ հանրության հասցեին հնչած ատելության ու անհանդուրժողականության խոսքի առթիվ։
Մի պահ զուտ պատկերացրեք, թե ինչ աղմուկ կբարձրացներ Ադրբեջանը, եթե նման արտահայտություն երբևէ հնչեր Հայաստանի ղեկավարությունից, ավելի դա արվեր Թրամփի միջնորդությամբ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո, որտեղ նույնիսկ դրույթ կա անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության դեմ պայքարի մասին»:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։