Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը․ պատմական օր է․ ինչ է հայտնել Թրամփ

Սպասում եմ՝ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին պատմական խաղաղության գագաթնաժողովին, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա նշել է, որ բազում առաջնորդներ են փորձել վերջ տալ այս պատերազմին․

«Բայց՝ ապարդյուն։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Ալիևը և Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ խաղաղություն կնքելու պաշտոնական արարողությանը:

ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի երկու երկրների հետ՝ տնտեսական հնարավորությունները համատեղ օգտագործելու համար, որպեսզի մենք կարողանանք բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ողջ ներուժը:

Ես շատ հպարտ եմ այս խիզախ առաջնորդներով, որ նրանք ճիշտ են վարվում՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի մեծ ժողովուրդների։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար», — գրել է ԱՄՆ նախագահը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։