Search
Close this search box.

Ալիևը բացահայտել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտել է՝ խաղաղության պայմանագրի որ կետերի շուրջ Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել: Նա այս մասին ասել է Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը և ՌԻԱ «Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Փաստաթղթի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, մնացել է 2-ը, և Կազանում Փաշինյանի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ զգացի, որ որ Հայաստանը կարող է ընդունել այդ 2 կետը՝ այսինքն մեր պայմանները: Կետերից մեկն իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներին չտեղակայելը», — ասել է Ադրբեջանի նախագահը: