Մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ դա պետք է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջտ փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնումը խթանելու համար։
Ալիևը նորից է խոսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի իրավունքների մասին։
«Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը՝ ապահովելու Հայաստանից բռնի կերպով տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում»,- հայտարարել է Ալիևը։




